Յորդի Կրոյֆը պաշտոնապես վերադարձավ «Բարսելոնա» 25 տարի անց: Նախկին կիսապաշտպանը կատալոնական ակումբում հանդես է եկել 1988-ից 1996 թվականներին:
Օգոստոսի 1-ին 47-ամյա նիդերլանդացին սկսել է աշխատել որպես «Բարսելոնայի» տեխնիկական տնօրեն:
Նշենք, որ Կրոյֆը, ով լեգենդար Յոհան Կրոյֆի որդին է, հրաժարվել է չինական ակումբում մարզչական աշխատանքից` «Բարսա» վերադառնալու համար: