Իսպանական «Կադիսն» այսօր՝ օգոստոսի 1-ին, ընկերական խաղ կանցկացնի՝ մրցելով «Ալմերիայի» հետ: Ակումբի մամուլի քարտուղարությունը հայատառ գրառում է կատարել՝ հայ երկրպագուներին տեղեկացնելով, որ Հարոյանի թիմն այսօր խաղում է:
«Բարի կեսօր!
Հարոյանի # CádizCF- ն այսօր խաղում է:
ժամը 20: 00 -ին: (ժամանակը Մոսկվայում)»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով: Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 21:00-ին է: