Երևանի «Արարատը» եվրագավաթների արդյունքում երկու միավոր է ավելացրել Հայաստանի ակումբային վարկանիշին, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն։ 8 խփած և 8 բաց թողած գնդակ։
Չնայած անչափ բարդ վիճակահանությանը, այսպիսին էր «Արարատի» արդյունքը 2021/22 եվրագավաթային մրցաշարում։ Մեր թիմը 2 միավոր ավելացրեց Հայաստանի ակումբային վարկանիշին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: