«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուայթը շուտով կտեղափոխվի Պրեմիեր լիգա: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը:
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը համաձայնվել է դանիացի հարձակվողին 15 միլիոն եվրոյով տեղափոխել «Վեսթ Հեմ»:
Նշվում է, որ այս պահին տեղափոխությանը խոչընդոտում է 30-ամյա խաղացողի անհամաձայնությունը անձնական պայմանագրի պայմաններին, որոնք առաջարկում է անգլիական ակումբը: