Պաշտպան Յոահիմ Անդերսենը տեղափոխվել է «Քրիստալ Փելաս»: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Նախկինում նա խաղում էր «Լիոնում»:
25-ամյա դանիացու պայմանագիրը նախատեսված է հինգ տարվա համար: Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Ֆուլհեմի» կազմում: Անդերսենը Պրեմիեր լիգայի 31 հանդիպում է անցկացրել, դառնալով մեկ գոլի հեղինակ:
Անդերսենը Դանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրո-2020-ին: