Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատն» այսօր՝ հուլիսի 29-ին, կմրցի լեհական «Շլյոնսկի» հետ։ Հանդիպումը կկայանա 45105 հանդիսական տեղավորող Վրոցլավի քաղաքային մարզադաշտում, որը կառուցվել է Եվրո-2012-ից առաջ։
Մեր թիմն արդեն նախախաղային մարզում է անցկացրել Վրոցլավում։
«Արարատի» մամուլի քարտուղարությունից ArmSport-ին հայտնեցին, որ վնասվածքի պատճառով թիմի հետ մրցավայր չի մեկնել կիսապաշտպան Կարեն Մուրադյանը։
«Լավ պաշտպանություն և որակյալ հարձակում․ սա է մեր ծրագիրը»,-նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
Իսկ Էդգար Մալաքյանը, խոսելով կայանալիք խաղի մասին, ասել էր․ «Ճիշտ է երկու գոլի տարբերություն կա, բայց պայքարելու ենք հաղթանակի համար։ Եկել ենք այստեղ դրա համար, այլ ոչ պարզապես մասնակցենք խաղին և վերադառնանք»։
«Շլյոնսկ»-«Արարատ» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22։00-ին է։ Խաղը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Հիշեցնենք՝ թիմերի միջև Գյումրիում կայացած առաջին խաղում լեհական թիմը 4-2 հաշվով հաղթանակ էր տարել։