Մոտ չորս ժամ տևողությամբ թռիչքից հետո «Արարատն» արդեն Վրոցլավում է: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Վրոցլավն «Արարատին» դիմավորեց մոտ 30 աստիճան ջերմաստիճանով լավ եղանակով, այստեղ «Արարատի» ֆուտբոլիստներին էին սպասում ինքնագրերի սիրահար լեհերը, իսկ հյուրանոցում իրենց բանալուն սպասելու ժամանակն «Արարատի» ֆուտբոլիստներն օգտագործեցին… ֆուտբոլ խաղալով՝ սեղանի ֆուտբոլ»,-ասվում է հայտարարության մեջ։
Տեսանյութն՝ այստեղ։
Վաղը՝ հուլիսի 29-ին, Երևանի ժամանակով 22։00-ին տեղի կունենա Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Շլյոնսկ» Վրոցլավ – «Արարատ» Երևան հանդիպումը։
Հիշեցնենց, որ հուլիսի 22-ին Գյումրիում կայացած խաղում գրանցվել էր 2։4 հաշիվ։