Անգլիայի հավաքականի և «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին լքել է «Ասթոն Վիլայում» մարզչի օգնականի պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
40-ամյա նախկին ֆուտբոլիստը ստացել է UEFA Pro մարզչական արտոնագիր: Նա ավարտել է 2021FA մակարդակի UEFA Pro լիցենզիայի մարզչական դասընթացը:
Այժմ Թերին կարող է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ: