«Նոան» պայմանագիր է կնքել 22-ամյա դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մինչ «Նոա» տեղափոխվելը Մաթևոսյանը հանդես է եկել «Ուրարտուի» կազմում:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս թիմի դարպասապահ Վալերիո Վիմերկատին հեռացավ «Նոայից»՝ տեղափոխվելով «Արարատ-Արմենիա»։