Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության երկրորդ փուլում «Արարատի» մրցակիցը կլինի լեհական Վրոցլավ քաղաքի «Շլյոնսկ» ակումբը։
Առաջին փուլում «Շլյոնսկ» ընդհանուր 4։1 (2։0, 2։1) հաշվով հաղթել է էստոնական «Պաիդե» ակումբին։
Լեհաստանի նախորդ առաջնությունում թիմը չորրորդ տեղն է զբաղեցրել։
Այստեղ է հանդես գալիս «Գանձասարի» նախկին ֆուտբոլիստ Լուբամբո Մուսոնդա։