Հուլիսի 15-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում տեղի կունենա ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Ֆեհերվար» պատասխան հանդիպումը։
Այն երկրպագուները, որոնք ցանկանում են մեկնել Գյումրի` աջակցելու մեր թիմին, կարող են հուլիսի 15-ին ժամը 13։00-ին լինել Գրիգոր Լուսավորչի 4/2 հասցեում, (Դաբլ Թրի բայ Հիլթոն, հյուրանոցի մոտ), որտեղից ավտոբուսները կշարժվեն Գյումրի։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Սիրելի՛, երկրպագուներ, այս կարևոր խաղում մենք ունենք ձեր աջակցության կարիքը։
Արի՛ մարզադաշտ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 1-1 հաշվով։