Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ակնարկել է նոր տրանսֆերի մասին:
Հրապարկված նկարից առավել քան ակնհայտ է, որ երևանյան թիմի նոր ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի անդամ Խորեն Բայրամյանի եղբայր՝ Լևոն Բայրամյանն է:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» ՉԼ-ի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի շրջանակում վաղը մրցելու է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ: Առաջին խաղն ավարտվել է 2-2 հաշվով: