Աղվան Պապիկյանն ավարտել է իր ելույթներն «Արարատի» կազմում։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ խաղացողն ավարտված մրցաշրջանից առաջ էր միացել մեր թիմին։
Պապիկյանը 23 հանդիպման է մասնակցել «Արարատի» կազմում՝ դառնալով 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա թիմի հետ դարձել է VBET Հայաստանի Գավաթի հաղթող։