Ամերիկայի գավաթի խաղարկության 3-րդ տեղի համար պայքարում Կոլումբիան 3:2 հաշվով հաղթեց Պերուին:
Առաջին կեսում Յոտուն առաջ մղեց Պերուի հավաքականին: 49-րդ րոպեին Կուադրադոն խփեց պատասխան գոլը, իսկ 66-րդ րոպեին Լուիս Դիասը առաջ մղեց կոլումբացիներին: Հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Լապադուլան հաշիվը դարձրեց 2:2,-իսկ 94-րդ րոպեին Դիասը հաղթանակ պարգևեց կոլումբացիներին:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 1-ին: Կմրցեն Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականները: