«Վիլյառեալը» հայտարարել է կիսապաշտպան Վիսենտե Իբորայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
33-ամյա իսպանացին ակումբի հետ կնքել է նոր պայմանագիր, որն ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի հունիսի վերջ:
2019-ի հունվարից Իբորան խաղում է «Վիլյառեալում»: 2020/21 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում: