«Այաքսի» հարձակվող Դուշան Տադիչը պատասխանել է այս ամառ ակումբից իր հնարավոր հեռանալու մասին հարցին:
«Ես մնում եմ «Այաքսում»: Սա իմ երազանքների ակումբն է, աշխարհում լավագույններից մեկը, որտեղ ես սիրում եմ խաղալ»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում telegraaf.nl-ը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ Տադիչին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներից մեկը իտալական բարձրակարգ ակումբն է: