«Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ խաղում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակը:
«Սա իմ երբևէ անցկացրած ամենադժվար հանդիպումն է: Ես շնորհավորում եմ Իսպանիային այն բանի համար, ինչ նրանք ցույց տվեցին այսօր: Բայց Իտալիայի այս թիմը հերթական անգամ ցույց տվեց իր վճռականությունն ու դժվար պահերը հաղթահարելու ունակությունը:
Մնացել է ևս մեկ քայլ: Ընդամենը մեկ քայլ… Այն, ինչ մենք անում ենք, անհավանական է, բայց մենք չպետք է կանգ առնենք այստեղ: Մենք եզրափակչում ենք, որը տեղի կունենա 5 օրից, և մեզ անհրաժեշտ է նույն անձնազոհությունը` այսքան տարի անց այս գավաթը տուն բերելու համար»,-Բոնուչիի խոսքերն է փոխանցում football-italia.net-ը: