«Ատլետիկոն» փնտրում է նոր պահեստային դարպասապահ: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբը շահագրգռված է «Ռոմայի» դարպասապահ Ռոբին Օլսենի ձեռքբերմամբ: Իսպանացիներն արդեն պաշտոնական առաջարկով դիմել են 31-ամյա խաղացողին:
Անցած մրցաշրջանը Օլսենը վարձավճարով անցկացրեց «Էվերթոնում»: