Իտալիայի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման մեկնաբանել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ խաղում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակը:
«Դա հեշտ չէր, բայց այս թիմի ուժի շնորհիվ մեզ հաջողվեց դուրս գալ եզրափակիչ:
Անհնար է նկարագրել, թե ինչ եմ ես հիմա զգում: Մենք այս հաղթանակը նվիրում ենք վնասվածք ունցեղ Սպինացոլային: Խաղից առաջ նա մեզ տեսանյութ ուղարկեց:
Սիրիգուն խոսեց ինձ հետ 11 մետրանոց հարվածաշարից առաջ, բայց ես մանրամասներ չեմ բացահայտի: Ես հանգիստ էի, քանի որ գիտեի, որ կարող եմ օգնել թիմին:
Իսպանիան շատ ուժեղ է, բայց Իտալիայի այս հավաքականը շատ մեծ կամք ունի, մենք երբեք չենք հանձնվում, դա ակնհայտ էր, քանի որ մենք դիմացանք մինչև վերջ և հաղթանակ տարանք: Այնուամենայնիվ, Իսպանիան արժանի է մեծ գովեստի ՝ մեզ այսքան շատ խնդիրներ ստեղծելու համար»-դարպասապահի խոսքերն է փոխանցում football-italia.net-ը: