ԵՎՐՈ-2020. Կիսաեզրափակիչ
ԵՎՐՈ-2020-ի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը Իտալիայի ու Իսպանիայի հավաքականների միջև շարունակվում է լրացուցիչ ժամանակում:
Լոնդոնի «Ուեմբլիում» ընթացող խաղի առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ խաղակեսում թիմերն աչքի ընկավ ավել արագ գործողություններով ու սուր գրոհներով: 61-րդ րոպեին Կիեզան դիպուկ հարվածով առաջ մղեց իտալացիներին: Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Մորատան դուրս գալով հարվածային դիրք հավասարեցրեց հաշիվը: Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի գրավում չարձանագրվեց և խաղը շարունակվում է լրացուցիչ ժամանակում: