«Տոտենհեմի» նոր սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ հարձակվող Հարի Քեյնը կարող է հեռանալ ակումբից այս ամառ։
«Քեյնը լավագույն խաղացողն է։ Չեմ համբերում տեսնելու՝ ինչպես է նա խաղում «Տոտենհեմի» համար նոր մրցաշրջանում։ Մենք ուզում ենք, որ Քեյնը մնա «Տոտենհեմում», դա մեր նպատակն է։ Ինձ բախտ է վիճակվել «Յուվենտուսում» շատ գերազանց խաղացողներ տեսնել ու ես ուզում եմ հաճույք ստանալ Քեյնի ելույթներից։ Նա աշխարհի լավագույն հարձակվողներից է։ Դեռ չեմ խոսել նրա հետ, որովհետև չեմ ուզում Եվրոյի ընթացքում անհանգստացնել մեր խաղացողներին»,- Պարատիչիի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի կայքը։
Հարի Քեյնին հավակնում է «Մանչեսթեր Սիթին»։