Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով շփվել է ազգային թիմի հետ Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի՝ Անգլիայի հետ խաղից առաջ։
«Շփվեցի հավաքականի հետ Անգլիայի հետ քառորդ եզրափակչի խաղից առաջ։ Սա արդեն հաճելի ավադույթ է դարձել։ Հավատում եմ, որ դեռ ոչ մեկ անգամ կկարողանամ այսպես աջակցել թիմին խաղից առաջ՝ ողջ ուկրաինացի ազգի անունից։ Տղաներ, միայն առաջ։ Այսօր դաշտում ձեզ հետ ամբողջ Ուկրաինան է լինելու»,- գրել է Զելենսկին Instagram-ի իր էջում։
View this post on Instagram
Ուկրաինա-Անգլիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 3-ին, Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը 23։00-ին է։