Տոկիո-2020-ի որակավորման փուլում Ուրուգվայի Մ23 տարեկանների ֆուտբոլի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել` մրցելով Պարագվայի իր հասակակիցների հետ: Հանդիպումը կայացել է ուրուգվայական Արմենիա քաղաքում:
Ուրուգվայցիները նվազագույն հաշվով հաղթանակ են տարել. միակ գոլն իր ակտիվում գրանցել է հայազգի Դիեգո Ռոսի Մարաշլյանը` 48-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը: Ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու 90+11-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով:
Ուրուգվայի Մ23 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում ու առաջին տուրից հետո Բրազիլիայի Մ23 հավաքականի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: B խմբում ընդգրկված են նաև Բոլիվիայի և Պերուի Մ23 տարեկանների հավաքականները:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան ֆուտբոլիստները, ինչպես նաև յուրաքանչյուր թիմում կարող են 3 խաղացողներ ընդգրկվել առանց տարիքային սահմանափակման: