ՊՍԺ-ն մոտ է «Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հաքիմիի տրանսֆերն ավարտին հասցնելուն, հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերում:
Ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագիրը փարիզեցիների հետ: Հաքիմին ՊՍԺ-ում տարեկան 8 մլն եվրո կստանա՝ գումարած 2 մլն եվրո որպես բոնուս: Մարոկկացի ֆուտբոլիստը մինչև 2026 թվականը նախատեսված պայմաանգիր կստորագրի: Տրանսֆերի արժեքը մոտ 70 մլն եվրո է գնահատվում:
Հաղորդվում է, որ Հաքիմիի ծառայություններով հետաքրքրվում էր «Չելսին»: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի համար 60 մլն եվրո էր առաջարկել, ու նաև պատրաստ էր գործարքում ներառել Մարկոս Ալոնսոյին, Դավիդե Ձապակոստային, Էմերսոնին կամ Անդրեաս Քրիստենսենին: Դրանից հետո հայտնի դարձավ,որ «Ինտերը» հրաժարվել է Հաքիմիին փոխանակել Ալոնսոյի հետ: