Նիդերլանդների հավաքականի պաշտպան Դեյլի Բլինդը գովեստի խոսքեր է ասել իր թիմակից Մեմֆիս Դեպայի հասցեին։
«Նա մեծագույն ֆուտբոլիստ է, թիմի համար իր նշանակալի լինելը նա շատ խաղերում է հաստատել։ Երբ գնդակը փոխանցում ես նրան, մի վայրկյան անց կարող է անակնկալ լինել։
Հարձակման գծում նա գնդակով ֆանտաստիկ բաներ է անում։ Այդպիսի խաղացողներով թիմն իրեն շատ բան կարող է թույլ տալ։ Ուրախ եմ, որ նրա գործերն այդքան լավ են գնում»,- Բլինդի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։