«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսին: Այս մասին հաղորդում է theathletic.com-ը:
Աղբյուրի համաձայն, «քաղաքացիների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված 21-ամյա խաղացողի տրանսֆերով:
Transfermarkt.com պորտալը խաղացողի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2025 թվականը: