Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Պորտուգալիայի դեմ խաղից առաջ խոսել է Ա Սերիայի ռմբարկուական պայքարում պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի դեմ դիմակայության մասին:
«Ռոնալդուն ինձանից շատ գոլեր է խփել, բայց «Ինտերը» հաղթեց սկուդետտոն: Ինձ համար կարևոր էր տիտղոսը նվաճելը, դա էր իմ նպատակը: Մի փոքր նախանձում եմ Ռոնալդուի դրիբլինգին ու հարվածներին: Կարծում եմ, որ նա նախանձում է իմ ուժին և ճշգրտությանը», — ասել է Լուկակուն Ansa-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանում Ռոնալդուն դարձավ լավագույն ռմբարկու ՝ «Յուվենտուսի» կազմում դառնալով 29 գոլի հեղինակ, Լուկակուն 24 գոլով գրավեց երկրորդ տեղը:
Բելգիա — Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 27-ին՝ Սևիլիայում: