Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Լուկաշ Պիշչեկը պայմանագիր է ստորագրել Լեհաստանի 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Գոչալկովիցե-Դրոջ» ակումբի հետ:
Պիշչեկն այս ակումբի սան է, որտեղ անցկացրել է 9 տարի:
Այս տարվա մայիսին 36-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց, որ ավարտում է իր խաղային կարիերան: Վերջին անգամ Պիշչեկը խաղադաշտ է մտել մայիսի 22-ին: