Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մարկ Բուլինգհեմը հայտնել է, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հետ համագործակցությունը կերկարաձգվի:
«Մենք կցանկանայինք երկարաձգել պայմանագիրը Սաութգեյթի հետ: Նա հոյակապ աշխատանք է կատարում, և Գարեթը գիտի մեր կարծիքը այս հարցում: Կարծում եմ, որ երկարացման մասին խոսակցությունը տեղի կունենա Եվրո-2020-ից հետո»,-ասել է Բուլինգհեմը:
Սաութգեյթը մարզեում է Անգլիան 2016 թվականից, իսկ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի հուլիսի 31-ին: