Ֆուտբոլիստ Վարդան Մովսիսյանի պայմանագրի ժամկետը սպառվել է և նա ավարտում է ելույթները «Նոայի» կազմում: Սակայն Վարդան Մովսիսյանը շարունակում է մնալ «Նոայի» համակարգում՝ արդեն որպես թիմի պետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Համոզված ենք, որ իր նոր դիրքին Վարդանը կմոտենա նույնպիսի նվիրվածությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով, որը մինչ այդ ցուցադրում էր խաղադաշտում»,-ասված է հաղորդագրության մեջ: