Կիսապաշտպան Կայդեն Քլարկը «Նյու Յորք Ռեդ Բուլից» է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»: «Ցուլերի» պաշտոնական կայքը հայտարարեց 18-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու մասին, ով պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ մինչեւ 2024-ի ամառը:
Այնուամենայնիվ, մինչև դեկտեմբեր Քլարկը կմնա վարձավճարով MLS-ի թիմի կազմում: Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 2 մլն եվրո։
Նշենք որ Քլարկը ԱՄՆ-ի ամենահեռանկարային խաղացողներից մեկն է, և կարող է փակել ձախ եզրային կիսապաշտպանի և փլեյմեյքերի դիրքերը: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 8 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ավելացնենք, որ «ՌԲ Լայպցիգի» կազմում արդեն հանդես է գալիս ամերիակցի Թեյլոր Ադամսը։