25-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը պայմանագիր է ստորագրել «Արարատի» հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը Բարձրագույն խմբում հանդես գալու մեծ փորձ ունի․ նա մասնացկել է 190 հանդիպման և դարձել է 21 գոլի հեղինակ։ Ալիկ Առաքելյանը 2012-ից 2015 թվականներին խաղացել է «Միկայի» կազմում, իսկ 2015-ից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը հանդես է եկել «Փյունիկում»։
«Արարատ» տեղափոխվելու որոշումը կայացրեցի այն բանից հետո, երբ զրուցեցի գլխավոր մարզչի և ակումբի ղեկավարության հետ և հասկացա, որ նրանք ցանկանում են, որ դառնամ թիմի մասնիկը։
Թիմին միանում եմ լավ ակնկալիքներով և կփորձեմ առավելագույնս օգտակար լինել, որպեսզի հասնենք հաջողության»,— մեջբերում է Առաքելյանին «Արարատի» պաշտոնական կայքը։
Ալիկ Առաքելյանը նաև 16 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեկ անգամ էլ խաղադաշտ է դուրս եկել ազգային հավաքականի մարզաշապիկով։