Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժեշտ է տվել թիմից հեռացած լեգենդար ավագ Սերխիո Ռամոսին.
«Սիրելի՛ Սերխիո, ես երբեք չեմ մոռանա այն, ինչ մենք ապրել ենք միասին. հաջողությու՛ն քեզ, ավագ»,-գրել է Անչելոտին:
Անչելոտին 2013-15 թթ-ին մարզել է «Ռեալը»: Այդ ընթացքում Ռամոսն ու Անչելոտին միասին հաղթել են ՉԼ-ի խաղարկությունում, Իսպանիայի գավաթի եզրափակչում, ԱԱԱ-ում ու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում: