Ռուանդացի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն կշարունակի ելույթներն «Ուրարտուի» կազմում։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբը և ֆուտբոլիստը երկարաձգել են աշխատանքային պայմանագիրը։
Ռուանդայի ազգային հավաքականի պաշտպանն «Ուրարտուի» կազմը համալրել է 2021 թվականին և «Առյուծների» կազմում մասնակցել է 14 հանդիպման։