Արտակ Եդիգարյանը հեռացել է Արարատից․ այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»: Արտակ Եդիգարյանը մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 17 և գավաթի խաղարկության 5 հանդիպման:
«Արարատը» շնորհակալություն է հայտնում Եդիգարյանին բարձր պրոֆեսիոնալիզմի և կատարած աշխատանքի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա կարիերայում»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: