ԵՎՐՈ-2020-ի շրջանակում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել:
«Ուեմբլի» ստադիոնում Անգլիա-Խորվաթիա խաղից առաջ երկրպագուներից մեկն ընկել է տրիբունայից ու չի շարժվել: The Sun-ը հայտնում է, որ տուժածին տեղում բժշկական օգնություն են ցույց տվել ու տեղափոխել հիվանդանոց՝ ծանր վիճակում: Այլևս ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա:
Բուն խաղում Անգլիան 1-0 հաշվով հաղթել է Խորվաթիային: