Հունիսի 11-ին կայացած երկու մարզումով «Արարատը» վերսկսել է մարզումները՝ պատրաստվելով Եվրոպա Կոնֆերենս լիգայի խաղարկության հանդիպումներին:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
«Արարատն» իր մրցակցին իմանալու է հունիսի 15-ին կայանալիք վիճակահանության ժամանակ, իսկ առաջին հանդիպումն անցկացնելու է հուլիսի 8-ին: