Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրո-2020-ին ընդառաջ հիացմունք է արտահայտել հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։
«Շատ ֆրանսիացիների համար Բենզեման, նախևառաջ, մեծ ֆուտբոլիստ է, ու ես դա ասում եմ ոչ միայն Լիոնում ունեցած նրա հաջողությունների համար։ Նրա՝ Իսպանիա տեղափոխությունից հետո բոլոր երկրպագուներն ուշադրությամբ հետևում են նրան։ Կարծում եմ՝ նա հաջողության օրինակ է շատ ներգաղթյալ երիտասարդների համար»,- Մակրոնի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Բենզեման ծագումով ալժիրցի է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 6 տարվա բացակայությունից հետո Բենզեման նորից հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական։ Վերջին անգամ նա ազգային թիմում խաղացել էր 2015-ի հոկտեմբերի 8-ին։