«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատրաստ է աշխատավարձի կրճատման։
Ինչպես հաղորդում է Catalunya Radio-ն՝ մի քանի օր առաջ 34-ամյա իսպանացին հանդիպել է ակումբի նախագահ Ժոան Լապորտային։ «Բարսելոնայի» նախագաը ցանկացել է իմանալ ֆուտբոլիստի կարծիքը մրցաշրջանի վերջնամասի վերաբերյալ, որը թիմի համար անհաջող դասավորվեց։ Բայց այդ հանդիպմանը Պիկեն ու Լապորտան քննարկել են պաշտպանի ապագայի հարցը։ Պիկեն պատրաստակամություն է հայտնել գնալու աշխատավարձի նվազեցման, որպեսզի օգնի ակումբին հաղթահարել ֆինանսական դժվարությունները։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Պիկեն կարող է պայմանագիրն այնպես վերակնքել, որ աշխատավարձը կախված լինի անցկացրած խաղերի քանակից։
Իսպանացու գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024-ի հունիսի 30-ին։