Դմիտրի Գունկոն և իր մարզչական շտաբը երկկողմանի համաձայնությամբ հեռացել են «Նոայից»: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ Դմիտրի Գունկոն և իր մարզչական շտաբը երկկողմանի համաձայնությամբ հեռացել են «Նոա»-ից:
Շնորհակալություն ենք հայտնում Դմիտրի Գունկոյին՝ թիմը դժվարին 2020-ի հոկտեմբերից հետո գլխավորելու համար: Հենց նրա ղեկավարությամբ «Նոա»-ն իր թիմային խաղով վերահաստատեց իր բարձր դիրքը հայկական ֆուտբոլում: Մարզչական շտաբին մաղթում ենք հաջողություններ հետագա գործունեության մեջ»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուս մասնագետը թիմը գլխավորել էր նախորդ տարվա հոկտեմբերից։ Հիշեցնենք, որ «Նոան» Vbet ՀՊԼ 2020/21 մրցաշրջանում դարձավ փոխչեմպիոն՝ զբաղեցնելով մրցաշարայի աղյուսակի 2-րդ հորիզոնականը։