Ռիգայում ընթացող հոկեյի ԱԱ-ում որոշվեց եզրափակչի առաջին մասնակիցը:
Դա Կանադայի հավաքականն է, որը կիսաեզրափակիչում հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին (4:2):
Այսպիսով, Կանադան դուրս եկավ Աշխարհի գավաթի եզրափակիչ, որտեղ հունիսի 6-ին կխաղա Ֆինլանդիա — Գերմանիա հանդիպման հաղթողի հետ:
Ամերիկացիները հանդիպում կանցկացնեն երրորդ տեղի համար: