«Ատալանտայի» հարձակվող Մուսա Բարրոուն վարձավճարով տեղափոխվել է «Բոլոնիա»։
Գամբիացի հարձակվողի ամբողջական տրանսֆերը «Բոլոնիան» կարող է գնել ամռանը։ Տրանսֆերի գումարը կկազմի 12 միլիոն եվրո, իսկ ևս 3 միլիոն եվրո «Ատալանտան» կստանա որպես բոնուսներ, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել «Ատալանտայի» մարզաշապիկով: