Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մոտ է «Միլանին» միանալուն, հայտնում է Calciomercato- ն: Աղբյուրի համաձայն ՝ 34-ամյա հարձակվողը համաձայնել է երկամյա պայմանագիր կնքել «ռոսոներիների» հետ՝ յուրաքանչյուր մրցաշրջանի համար 4 միլիոն եվրո աշխատավարձով:
Իր հերթին, լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ «Միլանը» փաստաթղթեր է պատրաստում «Չելսիի» պաշտպան Ֆիկայո Տոմորիի իրավունքները գնելու համար։ Ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է «Ռոսոներիների» հետ անձնական պայմանագրի պայմանները մինչև 2026 թվականը: Տրանսֆերի մոտավոր գումարը կկազմի 28,5 միլիոն եվրո:
Manchestereveningnews-ը հայտնում է, որ որտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Գերմանական ակումբը նախատեսում է խաղացողի տրանսֆերից վաստակել 90 միլիոն եվրո: Սանչոն «Բորուսիայի» հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
«Սեւիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն ասել է, որ չի զղջում իսպանական թիմ տեղափոխվելու իր ընտրության համար, բայց ցանկանում է խաղալ էլ ավելի բարձրակարգ ակումբում: «Սևիլիա տեղափոխվելը իմ խաղն բարելավելու լավագույն տարբերակն էր: Ես չեմ զղջում իմ ընտրության համար: Ես խաղում եմ մեծ ակումբում, բայց կցանկանայի խաղալ ավելի մեծ ակումբում: Տեսնենք, թե ինչ է ինձ սպասվում ապագայու », — Կունդեի խոսքերը մեջբերում է Telefoot-ը:
Նորից վերդառանանք Լոնդոն․ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր է թարմացնել կազմը՝ տարբեր դիրքերում մի քանի խաղացողներ ձեռքբերելով որոնցից մեկը կենտրոնական հարձակվողի դիրքն է, հայտնում է The Telegraph-ը: Աղբյուրի համաձայն ՝ «թոշակառուները» այս դերի համար հաշվի են առնում երկու խաղացողների՝ Ռոմելու Լուկակուն «Ինտերից» և Հարի Քեյնը «Տոտենհեմից»:
Այս փուլում Լուկակուին «Սթեմֆորդ Բրիջ» վերադարձնելը, որտեղ նա ելույթ է ունեցել 2011-2014 թվականներին, դիտվում է որպես ավելի իրատեսական գործարք: 28-ամյա բելգիացի հարձակվողի գործակալը ներկա է եղել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակչին: Չի բացառվում, որ «Չելսին» կարող է ձեռք բերել նաև Ադամա Տրաորեին «Վուլվերհեմփթոնից»:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ «Յուվենտուս»: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը: Հաղորդվում է, որ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է բոսնիացուն թուրինյան ակումբ վերադարձնել: «Բարսելոնան» ցանկանում է 50 միլիոն եվրո վաստակել խաղացողի վաճառքից, բայց թիմի ղեկավարությունը հասկանում է, որ «Յուվենտուսը» չի վճարելու այդպիսի գումար:
Իսկ ահա, արդեն մեկ կայացած տրանֆեր․ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է Սոչիի հարձակվող Անտոն Զաբոլոտնիին տեղափոխության մասին: Հարձակվողի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիս: «Անտոն, դու տանն ես»․ մակագրել է նորությունը ակումբի մամուլի ծառայությունը։
🔴🔵 Антон, ты дома! #ЦСКА подписал контракт со своим воспитанником Заболотным до окончания сезона-2023/24! https://t.co/R3rY9jwD2V pic.twitter.com/MrurcW5Cs1
— ПФК ЦСКА Москва (@pfc_cska) May 31, 2021