Իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Calciomercato-ն:
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմը», «Նյուքասլն» ու «Ռոման»:
2020/21 մրցաշրջանում անցկացրած 46 խաղում իսպանացի հարձակվողը դարձել է 30 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Ավարտված մրցաշրջանում Մորենոն «դեղին սուզանավի» հետ հաղթեց ԵԼ-ի գավաթի խաղարկությունում, իսկ եզրափակչում գրավեց Դե Խեայի դարպասը:
Այս պահին Մորենոն «Վիլյառեալի» պատմության 2 լավագույն ռմբարկուներից մեկն է՝ Ջուզեպպե Ռոսսի հետ միասին:
Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ-ի ամառ: