Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ շատ հաջող են հանդես եկել մեր հունահռոմեական ոճի ըմբիշները։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ 48կգ Յուրի Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ 52 կգ քաշային Պետրոս Աշկարյանը նվաճել է արծաթե մեդալ։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 38 կգ Յուրիկ Մխիթարյանը, 41 կգ Արթուր Բրոյանը և 85 կգ Գրիշա Ոսկանյանը։
Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։