«Արարատի» կիսապաշտպան Դավիդ Մանոյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ամփոփելով մրցաշրջանը երևանյան թիմի համար.
«Շնորհակալություն «Արարատի» երկրպագուներին այս ծանր մրցաշրջանում մեր կողքին լինելու համար:
Միասին ունեցանք վերելքներ ու անկումներ: Դարձանք Հայաստանի գավաթակիր, ձեռքներիցս բաց թողեցինք Չեմպիոնական տիտղոսը:
Պետք է վերլուծենք սխալներն ու շարժվենք առաջ, դեպի նոր հաղթանակներ ու տիտղոսներ:
Առջևում եվրագավաթներն են և Արարատը ավելի քան մեկ տասնամյակ անց կրկին ներկայացնելու է Հայաստանը»,- գրել է Մանոյանն ու հրապարակել այս լուսանկարը: