Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար, չի մասնակցի մրցաշարին։ Այս մասին Eurostavka-ին հղում կատարելով՝ հայտնում է Sport24-ը։
Պատճառը բակտերիալ անգինան է, որի պատճառով 17-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ թիմի հետ չէր մեկնել Ավստրիա՝ ուսումնամարզական հավաքի։
Եվրո-2020-ը կմեկնարկի հունիսի 11-ին։ Հավաքականներն իրենց վերջնական հայտացուցակները պետք է ներկայացնեն մինչև հունիսի 1-ը։
2020/21 մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։