«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում լուսանկար է հրապարակել Ա Սերիայի 38-րդ տուրի՝ «Բոլոնիայի» հետ խաղից հետո (4-1)։
Պորտուգալացին հանդիպումը բաց թողեց գերհոգնածության պատճառով։ Թուրինցիները կարող էին չհայտնվել Չեմպիոնների լիգայում, բայց «Նապոլիի» անհաջողությունից հետո եվրագավաթային գլխավոր մրցաշարին մասնակցելու հնարավորություն ստացան։
Խաղից հետո Կրիշտիանուն լուսանկար է հրապարակել, որում մատը դրել է շրթունքի վրա։ Գրառման մեջ պորտուգալացին նաև լուսանկար է ներառել թուրինցիների հանդերձարանից, որտեղ «Յուվենտուսը» տոնում է հաջողությունը։
«Մինչև վերջ»,- գրել է Ռոնալդուն։
View this post on Instagram
View this post on Instagram