«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հաստատել է, որ այս մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։
«Թիմին արդեն հայտնել եմ, որ ակումբում չեմ մնալու։ Աշխատանքս շարունակելու համար անհրաժեշտ ջանքեր չկան։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, հուսով եմ, որ ես որպես մարզիչ դուր եկա նրանց։
Այս տարի մենք կռիվ տվեցինք ու պայքարեցինք, շատ լավ խաղեր անցկացրինք, որոշները այնքան էլ լավ դուրս չեկան, բայց սա ֆուտբոլ է։ Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել խաղացողներիս»,-Football Italia-ն։