«Աստոն Վիլլայի» դարպասապահ Թոմ Հիտոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Հաղորդվում է, որ դարպասապահը մերժել է «Աստոն Վիլլայի» առաջարկը նոր պայմանագրի կնքման վերաբերյալ: «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Հիթոնի նկատմամբ, իսկ դարպասապահն ինքը պատրաստ է վերադառնալ «կարմիր սատանաների» ճամբար, որտեղից հեռացել է 2010-ին:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Հիթոնին ցանկանում են տեսնել պահեստային դարպասապահի և միաժամանակ նաև դարպասապահների մարզիչ: